Wednesday, October 24, 2012

პრეზენტაცია

სასწავლო პროექტი

1. Նախագծի   անվանումը- Թվաճանաչություն-մաթեմատիկայի  հիմնական  նպատակը   թվաճանաչության  համար անհրաժեշտ  հիմք  ստեղծելն է:Ծանոթանալ  մաթեմատիկայի աշխարհին,ջանասիրաբար  սովորելով,կարողանան հետաքրքիր  հայտնագործություն կատարել այս  աշխարհում:Նրանց ձեռք   բերած  գիտելիքները  կօգտագործեն  նաև  ապագայում՝այլ  առարկաների  ուսումնասիրման  և   ամենօրյա  գործունեության  ժամանակ: 
2.  Նախագծի  հիմնական  թեման-մաթեմատիկա:
3.  Նախագծի  էֆեկտիվությունը-երեխաների  կյանքում  մեծ  փոփոխություն  կկատարվի  թե  հոգեպես, թե ֆիզիկապես:Նրանց պետք   է  աստիճանաբար  հունի  մեջ  գցել դպրոցական  կյանքին:
4.  Նախագծի  նպատակը-աշակերտները պետք  է  տիրապետեն  թվերի  ճիշտ  գրությանը,
Մաթեմատիկական  նշաններին և  դրանց  կիրառման  օրինակներին (<,>,=,+,-,)
Երկրաչափական պատկերներին(քառանկյուն,շրջան,եռանկյուն,բազմանկյուն)
Մաթեմատիկական  տերմիններին(հաջորդ-նախորդ վերև-ներքև,զրոյի  հատկությունները,գումարման  հատկությունները, հանման  հատկությունները  տասնյակները):
5.Մասնակիցների  հասակը -1 դասարան
6.Նախագծի  տևողությունը-ամբողջ  տարին
7.Սպասվող  արդյունքը-աշակերտները  կդառնան  թվաճանաչ,կկարողանան  գործողություններ  կատարել 1-20-ի  սահմաններում:
8.Նախագծի  ռեսուրսները-գրենական  պիտույքներ,մկրատ,սոսինձ,տարբեր  երկրաչափական  պատկերներ,մեծ  պլակատներ:
9.Նախագծի   ընթացքը-ամբողջ  ուսումնական  տարվա  ընթացքում  սովորում  են  գրել, գումարել,հանել,համեմատել  թվերը:
10.Առարկաների ինտեգրում –համակարգիչ:
11.Նախագծի  հեղինակ-Կիմա  Թորոսյան
12.Էլեկտրոնային  հասցե-kimatorosyan5@gmail.com